Մեր մասին
CDEK-ը միջազգային սուրհանդակային և բեռնափոխադրումների ընկերություն է, որը հիմնադրվել է 2000 թվականին՝ Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում։
Ընկերությունն իրականացնում է փաստաթղթերի, փաթեթների, ծանրոցների և բեռների առաքումներ ԵԱՏՄ անդամ երկրներում, ինչպես նաև Եվրոպա, ԱՄՆ և աշխարհի այլ ուղղություններով՝ փոքրաքաշ առաքումներից մինչև ծանրաքաշ բեռների տեղափոխում։
«ԷյԷս Լոջիսթիքս» ընկերությունը՝ որպես CDEK-ի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետությունում, հիմնադրվել է 2016 թվականին։ Ընկերության առաջին գրասենյակը Երևանում բացվել է Կիևյան 10 հասցեում։
2020 թվականից սկսած՝ ընկերությունն ընդլայնել է իր գործունեության աշխարհագրությունը՝ CDEK ծառայությունները հասանելի դարձնելով նաև Հայաստանի տարբեր մարզերում։
CDEK-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ
Այսօր CDEK-ի ցանցը Հայաստանում ներառում է՝
- 3 գրասենյակ Երևանում, այդ թվում՝ գլխամասային գրասենյակը՝ Խորենացի 27 հասցեում
- գրասենյակներ Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում
- ժամանակակից տեսակավորման և բեռնամշակման կենտրոն, որտեղ ամեն օր իրականացվում են բեռների ընդունման, տեսակավորման, պահեստավորման և հետագա առաքման գործընթացները։
Մեր առաքման ցանցը հնարավորություն է տալիս սպասարկել հաճախորդներին ՀՀ ողջ տարածքում՝ ապահովելով միջազգային և ներհայաստանյան առաքումների կազմակերպված ու վերահսկելի գործընթաց։
Ծանոթացե՛ք Հայաստանում գործող CDEK գրասենյակներին և գտեք Ձեզ ամենամոտ մասնաճյուղը քարտեզի վրաԱյստեղ
CDEK-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ընտրեք մարզը՝ գրասենյակները քարտեզի վրա տեսնելու համար
Ընտրեք մարզը՝ գրասենյակները քարտեզի վրա տեսնելու համար
Հաճախ տրվող հարցեր
Ինչպե՞ս համագործակցել CDEK-ի հետ
Լրացրեք «Բիզնեսին» բաժնի համագործակցության հայտը։ Մեր մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ՝ համագործակցության և պայմանագրի պայմանները քննարկելու համար։
Ինչպե՞ս հաշվարկել արժեքը
Ընտրեք քաղաքները, տուփի չափը, ապա՝ «Հաշվարկել»։ Գինը փոխվում է ըստ քաշի, ծավալի, ուղղության և հավելյալ ծառայությունների։ Գնահաշվարկը նախնական է, վերջնական գինը՝ հստակ տվյալների առկայության դեպքում։
Ինչպե՞ս հետևել ծանրոցին
Մուտքագրեք բեռնագրի համարը «Հետևում» բաժնում։ Արդյունքը կբացվի CDEK-ի պաշտոնական կայքում՝ նոր ներդիրում։
Ինչպե՞ս պատվիրել առաքում
Հաշվեք արժեքը «Հաշվիչ» բաժնում և սեղմեք «Պատվիրել / Հետ զանգ»։ Մեր մասնագետը կզանգահարի և կհաստատի պատվերը։ Կարող եք նաև զանգահարել կամ գրել մեզ՝ «Կապ» բաժնում նշված համարներով։
Ինչպե՞ս է հաշվարկվում ծավալային քաշը
Երկարությունը × լայնությունը × բարձրությունը բաժանվում է 5000-ի։ Հաշվարկում օգտագործվում է ֆիզիկական և ծավալային քաշերից մեծը։ Չափերը նշվում են սանտիմետրերով։
Ինչպե՞ս փաթեթավորել ծանրոցը
Օգտագործեք ամուր տուփ, լրացրեք ազատ տարածքը և փակեք կպչուն ժապավենով։ Իրական առաքումից առաջ ճշտեք մատակարարի սահմանափակումները։
Վտանգավոր ծանրոցների ցանկ
Ցանկը ճշտվում է։ Մինչև ուղարկելը կապվեք մեր մասնագետի հետ։ Կապ
Արգելված ծանրոցների ցանկ
Ցանկը ճշտվում է։ Մինչև ուղարկելը կապվեք մեր մասնագետի հետ։ Կապ

